Հայաստանի երկնքում նախօրեին հայտնված երկնային մարմինը դժվար թե այս կամ այն տեսակիր հրթիռ լիներ: Այս մասին նշեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա կարծիքով, այդ օբյեկտը համարել չբացահայտված թռչող օբյեկտ նույնպես չարժե:
«Այդ տարօրինակ երեւույթը տեսել են նաեւ Հարավային Կովկասի այլ երկրներում, ինչպես նաեւ Իսրայելում, Իսպանիայում եւ այլն: Լրիվ հնարավոր է, որ դա ուղղակի տեսլիք է: Միանշանակ պատասխան դեռ չկա»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:
...
Читать дальше »